Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Լեյշմանիոզներ

Ընդերային կամ մանկական լեյշմանիոզ (կալաազար, տրոպիկական սպլենոմեգալիա)։

 

Էթիոլոգիան։ Հարուցիչը՝ Leishmania donavani, ներբջջային պարազիտ է, որն ինքնուրույն շարժունակություն չունի։

 

Էպիդեմիոլոգիան։ Անտրոպոզոոնոզ տրանսմիսիվ հիվանդություն է։ Վարակի աղբյուր է համարվում մարդը, ինչպես նաև շները, կրծողները։ Վարակը փոխանցվում է հիմնականում Phlebotomus papatasi մոծակի միջոցով։ Հարուցիչը բավականին կայուն է և միջանկյալ տիրոջ օրգանիզմում կարող է պահպանվել 20-21 ամիս՝ փոխանցվելով նոր սերունդների։ Բնորոշվում է բնական օջախայնությամբ։

Ընդերային լեյշմանիոզով հիմնականում հիվանդանում են երեխաները:

 

Կլինիկան։ Հիվանդության սկզբից ևեթ լինում է ընդհանուր թուլություն, ախորժակի նվազում, ադինամիա, սուբֆեբրիլ ջերմություն։ Մեծանում է փայծաղը։ Ավելի ուշ՝ հյուծող, բնորոշ բնույթի բարձր ջերմություն, որը օրվա ընթացքում տալիս է մի քանի տատանումներ։ Լինում է սարսուռ, քրտնոտություն, արտահայտված հեպատոսպլենոմեգալիա։ Մեծացած փայծաղը կարող է հասնել մինչև փոքր կոնքը և արտահայտվել «գորտի որովայնի» տեսքով։ Նկատվում է նաև ծայրամասային ավշահանգույցների մեծացում։ Բնորոշ են արյան կողմից փոփոխությունները ։ Առաջին հերթին աչքի է ընկնում սակավարյունությունը, ապա՝ լեյկոպենիան, հարաբերական լիմֆոցիտոզը, մոնոցիտոզը, թրոմբոցիտոպենիան, էՆԱ բարձրացած է։ Հիվանդության ավելի ուշ շրջանում նկատվում է հյուծախտ, մաշկը լինում է մոմագույն, ի հայտ են գալիս այտուցներ, արյունազեղումներ։

 

Ախտորոշումը։ Կարևոր նշանակություն ունի էնդեմիկ օջախի և կլինիկական պատկերի առկայությունը։ Պարազիտաբանական հետազոտության տվյալները հիմք են տալիս վերջնականապես հաստատելու ախտորոշումը (հարուցիչը հայտնաբերվում է ոսկրածուծի կամ ավշային հանգույցի պունկտատում)։ Շճաբանական մեթոդներից օգտվում են լատեքս-ագլյուտինացիայի և կոմպլեմենտի կապման ռեակցիաներից։ Տարբերակիչ ախտորոշումը կատարվում է լեյկոզի, բրուցելոզի, սեպսիսի և հեպատոսպլենոմեգալիայով արտահայտվող այլ հիվանդությունների հետ։

Հիվանդության վաղաժամ ախտորոշումը և բուժումը մեծ չափով պակասեցնում են մահացության դեպքերը։

 

Կանխարգելումը։ Հիմնական միջոցառումներն ուղղված են վարակի բնական օջախների վերացմանը, նրանց հնարավոր տեղայնացմանն ու մեկուսացմանը։ Փոխանցող օղակի, թափառող շների և կրծողների ոչնչացման նպատակով՝ ինսեկտիցիդների կիրառում։

 

Մաշկային լեյշմանիոզ: Հարուցիչը տրոպիկական լեյշմանիան է: Բնորոշվում է վարակի մուտքի շրջանում, մասնավորապես մարմնի չպաշտպանված հատվածներում (դեմք) ինֆիլտրատիվ-խոցային պրոցեսների առաջացումով։ Վերջիններիս լավացումից հետո մնում են սպիական փոփոխություններ։

Բուժման և կանխարգելման սկզբունքը նույնն է, ինչպես ընդերային լեյշմանիոզի դեպքում։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ